Սեպտեմբերի 17-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստին երկրորդ եւ վերջին ընթերցմամբ պատգամավորները մի շարք օրենսդրական փոփոխություններ են հաստատել գործող օրենքներում:

Դրանց թվում են.

«Լիցենզավորման մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ` 119, միաձայն),

Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ` 121, միաձայն),

«Դատապաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը (կողմ` 120, միաձայն),

Դատական ​​օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը (կողմ` 114, դեմ` 2, ձեռնպահ ` 1):

Բացի այդ, պատգամավորներն առաջին ընթերցմամբ մի շարք օրենսդրական նախաձեռնություններ են հաստատել: 

Դրանց թվում են.

«Ճանապարհային անվտանգության ապահովման մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ` 80, դեմ` 17, ձեռնպահ` 21),

«Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը (կողմ` 119, միաձայն),

«Պետական ​​տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը (կողմ` 121, միաձայն),

Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը (կողմ` 121, միաձայն):

Խորհրդարանը վավերացրել է նաեւ Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի Կամընտիր արձանագրությունը (կողմ` 121, միաձայն):