Հայտնի կրիպտոարժույթի՝ բիթքոինի գինը 3 օր աճից հետո տատանվում է՝ փոքր-ինչ նվազելով 11 հազար դոլարից, գրում է Փրայմ-ը: Այս մասին վկայում են առեւտրի տվյալները:

CoinMarketCap պորտալի տեղեկություններով՝ բիթքոինը թանկացել է 0,8 տոկոսով՝ հասնելով մինչեւ 10 900 դոլարի:

Binance բորսայում կրիպտոարժույթի գինը նվազել է 0,44 տոկոսով՝ մինչեւ 10 871 դոլար: