Մայիսի 21-ին Իսլանդիայի հարավում սկսել է  ժայթքել Գրիմսվոթն հրաբուխը:

Հրաբխի նետած ծխի եւ մոխրի բարձրությունը հասնում է 11-15 կիլոմետրի:  ինչպես հաղորդում է իսլանդական հեռուստաընկերությունը, հրաբխից ավելի քան 200 կմ շառավղով հայտարարվել է  ոչ թռիչքային գոտի:

Օդերեւութաբանները, սակայն, կարծում են, որ  այս դեպքում միջազգային ավիափոխադրումների առումով էական խնդիրներ չեն առաջանա, ինչպես  նախորդ տարի Էյաֆյատլայոկուդլ հրաբխի դեպքում:

Ըստ օդերեւութաբանների` հրաբխի ժայթքումը կարող է հանգեցնել ձյան  հալոցքի եւ  մոտակա շրջանների` հալոցքաջրերով ողողման: