Մայիսի  22 –ի գիշերը ՆԱՏՕ-ի օդուժը հարվածներ է հասցրել Տրիպոլիի Բաբ ալ Ազիզի  շրջանին, որտեղ գտնվում է Մուամար Քադաֆիի նստավայրը:

Ռմբակոծման է ենթարկվել նաեւ մայրաքաղաքային նավահանգիստը, հաղոդում է Gazeta.ru-ն:

Դաշինքը ժխտում է, որ օդային հարվածների նպատակը Քադաֆիի ֆիզիկական ոչնչացումն է, սակայն ռմբակոծություններից մեկի ժամանակ զոհվել էին Քադաֆիի որդին եւ երեք թոռները: