«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր՝ սեպտեմբերի 17-ին, հավաք է տեղի ունենալու։

NEWS.am-ի տեղեկություններով՝ հավաքին ներկա է լինելու նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ավելի վաղ armlur.am-ը գրել էր, որ այսօրվա հավաքին մասնակցելու են նաեւ մարզպետները, կառավարության մյուս անդամները, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամները: