Մայիսի 22-ի գիշերը հատուկնշանակայինները Բաթումում ներխուժել են «Ժողովրդական ժողով» հասարակական կազմակերպության գրասենյակ եւ ջարդուփշուր են արել ամեն ինչ, հայտարարել են վրացական ընդդիմադիրները:
«Ժողովրդական ժողովի» գործադիր կոմիտեի անդամ Թեմուր Շաշիաշվիլին վրացական ԶԼՄ-ներին ասել է, թե տասը մարդ տարբեր վանասվածքներով հոսպիտալացվել է, եւս երեքին բժշկական օգնություն է ցուցաբերվել, տասը ընդդիմադիրներ էլ ձերբակալվել են:
Նշենք, որ մայիսի 21-ին Բաթումում ընդդիմության մոտ 2 հազ. կողմնակիցներ նախագահ Սահակաշվիլիի հրաժարականի պահանջով հանրահավաք էին անցկացրել




























