Ամերիկացի գործարար Գերման Քեյնը պաշտոնապես հայտարարել է, որ մտադիր է պայքարել ԱՄՆ նախագահի պաշտոնի համար: 65-ամյա սեւամորթ Քեյնը «Tea Party» կուսակցության ֆավորտներից է: Այս քաղաքական ուժը միավորում է հանրապետականների առավել պահպանողական թեւը, գրում է Lenta.ru-ն:
Գործարարը եղել է Godfathers Pizza ցանցի գլխավոր տնօրենը, ինչպես նաեւ բարձր պաշտոններ է զբաղեցրել Coca-Cola եւ Burger King ընկերություններում: Նա նաեւ ունեցել է իր ռադիոշուոն եւ երբեք կառավարական պաշտոն չի զբաղեցրել: Յոթը տարի առաջ նա առաջադրվել էր Սենատի ընտրություննում, սակայն պարտվել էր փրայմերիզի ժամանակ:




























