Մարտին տեղի ունեցած աղետալի երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքները վարացնելու համար կպահանջվի 10 - 15 տրիլիոն իեն (184 մլրդ դոլար): Այս մասին հայտարարել է Ճապոնիայի էկոնոմիկայի նախարար Կաորու Յոսանոն:
Նրա խոսքով` պետությանը կպահանջվի ծախսերի փակման համար փոխառության բաժնետոմսեր թողարկել, սակայն չպետք է մոռանալ դրանք մարելու ճանապարհների մասին, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք չպետք է հապճեպ փոխառություններ վերցնենք` չմտածելով դրանք ետ վճարելու մասին: Եթե ստիպված լինենք երկրի վերականգնման համար թողարկել փոխառության բաժնետոմսեր, պետք է որոշենք քանի տարի հետո եւ ինչպես պետք է վերադարձնենք գումարները», - հայտարարել է նախարարը:
Հիշեցնենք, որ Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը ապրիլի վերջին հայտարարել էր տնտեսական եւ սոցիալական նոր միջոցառումների անհրաժեշտության մասին, որոնք պետք է հաշվի առնեն մարտի 11-ի աղետից հետո երկրում կատարված փոփոխությունները:



























