Բաղդադում մահապարտ- ահաբեկչի կողմից պայթուցիկ սարքի գործարկման արդյունքում առնվազն յոթ մարդ զոհվել, եւս 10-ը վնասվածքներ է ստացել:

Զոհվածների թվում հիմնականում ոստիկանության աշխատակիցներ են, այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Ասոշիյթեդ Փրես գործակալության հաղորդմամբ, մայիսի  22 –ի առավոտյան Իրաքի մայրաքաղաք Բաղդադում մի քանի պայթյուններ են որոտացել:  Բաղդադի ոստիկանության աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ  մայրաքաղաքի շիաների Սադր սիթի թաղամասում  պայթյունի հետեւանքով մեկ մարդ է զոհվել, եւս հինգ մարդ զոհվել է Բայա թաղամասում պայթյունի արդյունքում: Ըստ գործակալության զրուցակցի` մայիսի 22-ին Բաղդադում ընդհանուր առմամբ ութ ահաբեկչություն է իրականացվել: