Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, ընդդիմության առաջնորդներից Նինո Բուրջանաձեն հայտարարել է «Վրաստանում հեղափոխության սկզբի» մասին:

«Հեղափոխությունն արդեն սկսվել է, եւ այն հրահրել են Վրաստանի իշխանությունները», - Վրաստանի հեռուստատեսության շենքի մոտ հավաքված ընդդիմության կողմնակիցներին հայտարարել է Բուրջանաձեն, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

Նա նաեւ հայտարարել է, որ վերջին երկու օրվա ընթացքում Վրաստանի մի շարք քաղաքներում ձերբակալվել են ընդդիմության մոտ 300 կողմնակիցներ:

Վրաստանի ՆԳՆ-ն իր հերթին հաստատել է ակցիայի 11 մասնակիցների ձերբակալության մասին:

Նախագահ Սահակաշվիլիի հրաժարականի պահանջով «Ժողովրդավարական շարժում»  կուսկացության եւ «Ժողովրդական ժողով» ՀԿ-ի կազմակերպած բողոքի ակցիաները տեղի են ունեցել Վրաստանի մի քանի քաղաքներում, այդ  թվում` Թբիլիսիում եւ Բաթումում: Երկու քաղաքներում ակցիաները դաժանորեն ճնշվել են ոստիկանության կողմից: