Կիպրոսում այսօր` մայիսի  22 -ին խորհրդարանական ընտրություններ են: Հիմնական ինտրիգը կայանում է նրանում, թե արդյոք կառավարող կոալիցիային կհաջողվի պահպանել տեղերը:

Ներկայումս խորհրդարանում կոլաիցիա են կազմում Դեմոկրատական կուսակցությունն  ու  նախագահամետ Կիպրոսի աշխատավոր ժողովորդի առաջադիմական կուսակացությունը:

Սոցիոլագիական հարցումների արդյունքներով, սակայն, ընտրություններում հաղթելու հնարավորություն ունի ընդդիմությունը: Ընդհանուր առմամբ խորհրդարանական տեղերի համար պայքարում է 412  թեկնածու:

Սակայն նույնիսկ ընտրություններից հետո Կիպրոսի խորհրդարանում 24 տեղ թափուր է մնում: Դրանք կղզու թուրքական համայնքի ներկայացուցիչների տեղերն են: Կիպրոսցի թուրքերը խորհրդարանը լքել էին 48 տարի առաջ` միջհամայնքային բախումների ժամանակ, եւ մինչ օրս չեն վերադարձել:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր  NEWS.am-ը,. Կիպրոսի հայ համայնքը խորհրդարանում մեկ տեղ ունի, որի համար այս ընտրություններում պայքարում են  անկուսակցական Անդրանիկ Աշճյանն ու  ՀՅԴ ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը:

Հիշեցնենք, որ Կիպորսի խորհրդարանի նախագահը հայազգի Մարիոս Գարոյանն է: