Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը շուրջ կես տարի գաղտնալսել է հանցավոր խումբ կազմած ոստիկանության մի քանի աշխատակցի հեռախոսազրույցները եւ հետեւել նրանց կապերին` հենվելով իր ունեցած օպերատիվ տվյալների վրա: Խոսքը վերաբերում է բավականին բարձր վճարի դիմաց Հայաստանից Հունաստան մարդկանց կազմակերպված փոխադրելուն: Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:
Հանցագործ ոստիկանները համագործակցել են Հունաստանի դեսպանության որոշ աշխատակիցների հետ: Թերթի ունեցած տեղեկություններով` այս գործի շրջանակում երկու ամիս առաջ արդեն ձերբակալվել է դեսպանատան չորս աշխատակից:
Ձերբակալվել է նաև «վիզայի գործ» անող վեց ոստիկան, այդ թվում` «Օրջոնիկիձեի Անոն» (Էրեբունու ոստիկանության հաշվապահը), որի վրա է եղել «կլիենտ» գտնելը, այսինքն` մարդկանց հավաքագրելը:
Խոսվում է 4-5 հազար եվրո «սակագնով» մոտավորապես 200 հոգու այդ ճանապարհով արտերկիր ուղարկելու մասին:




























