Սաուդյան Արաբիան Եգիպտոսին 4  մլրդ դոլարի ֆինանսական օժանդակություն է տրամադրել:  Միջոցներն ուղղվելու են տնտեսության վերականգնմանը, որին լուրջ վնաս էր հասցվել քաղաքական ճգնաժամի ժամանակ: Գումարները տրամադրվելու են որպես արտոնյալ փոխառություններ եւ վարկային գծեր:

Միաժամանակ Եգիպտոսի կառավարությունը 2,2 մլրդ դոլարի վարկային միջոցներ է ակնկալում Համաշխարհային բանկից: Նմանատիպ  դիմում  է ուղարկվել նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամին` 10-12 մլրդ դոլարի ակնկալիքով:

ԱՄՀ-ն  արդեն հայտարարել է, որ Եգիպտոսի տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումը նվազեցնելու է 1%-ով: Մինչ բողոքի ելույթները` ԱՄՀ-ն վեցտոկոսանոց աճ  էր կանխատեսել: