Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը Բենգազիում բացել է կառույցի գրասենյակը:
ԵՄ ներկայացուցչությունը, որը ԶԼՄ-ներն անվանում են «կապի գրասենյակ», տեղակայվել է Բենգազիի կենտրոնում գտնվող Tibesti Hotel հյուրանոցում, որտեղ աշխատում են նաեւ ՄԱԿ-ի, միջազգային հումանիտար գործակալությունների ներկայացուցիչները, տարբեր երկրների դիվանագետներ:
«ԵՄ գրասենյակի բացումը Լիբիայի ժողովրդին ուղղված կարեւոր ազդանշան է մեր աջակցության մասին», -ասել է Էշթոնը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Լիբիայի ժողովրդին եւ Ազգային անցումային խորհրդին օգնելու նպատակով ԵՄ-ն Բենգազիում գրասենյակ բացելու մասին հայտարարել էր մայիսի 11 –ին:




























