Այսօր, մայիսի 22-ին Վրաստանում անցկացվում է «Ժողովրդական ժողովի» կրկնակի բողոքի ակցիան, որին միացել է նաեւ արմատական ընդդիմադիր «Վրացական կուսակցությունը», որի գործողությունները Փարիզից համակարգում է պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին:
«Վրացական կուսակացությունը» մայիսի 25-ը «Ցասման օր» է հայտարարել` խոստանալով, որ Օքրուաշվիլին անձամբ է գալու Վրաստան: Երեկվանից ցուցարարները արգելափակում են երթեւեկությունը Հանրային հեռուստաընկերության շենքի մոտ` ճանապարհին «Միշա, Միշա» գրությամբ վահանակներ եւ փողոցի լայնքով երկաթե շղթաններ ամրացնելով:
Բողոքի ակցիան առանց միջադեպի չի անցել: Թբիլիսիում ոստիկանության շենքի մոտ անսպասելի ձեռնամարտ է սկսվել: Կողմերն իրար հարվածել են դրոշների պոչերով եւ քարեր են նետել իրար վրա: Ջարդվել է նաեւ մի քանի մեքենա, գրում է «Նովոստի Գրուզիան»: Մի քանի մարդ վիրավորվել է: Ակցիայի մասնակիցները «Ռուսթավի 2» հեռուստաալիքի լրագրողին մեղադրել են կեղծ տեղեկատվության հաղորդելու մեջ եւ անձնական վիրավորանք են հասցրել:




























