Գրիմսվոթն հրաբխի պատճառով Իսլանդիան մայիսի 22-ին փակել է իր օդային տարածքը:
Ավիածառայության ներկայացուցչի հաղորդմամբ` օդային տարածքի փակումը կտարածվի երկրի մեծ մասի վրա եւ կգործի առաջիկա ժամերի ընթացքում: Գրիմսվոթնից սպիտակ ծխի սյունը հասել է 20 կմ բարձրության: Ռեյկյավիկի միջազգային օդանավակայնը մի քանի ժամ ավելի շուտ է փակվել, հաղորդում է Gazeta.ru-ն:
Դեպի Իսլանդիա թռչող օդանավերը ներկայումս ուղղություն են վերցնում Մեծ Բրիտանիայի եւ մայրցամաքային Եվրոպայի այլ օդանավակայաններ:
Օդերեւութաբանական ծառայության տվյալներով` ներկայումս քամին փչում է Գրենլանդիայի ուղղությամբ, ուստի մտավախություն չկա, որ Եվրոպայի հետ օդային հաղորդակցության խնդիր կառաջանա:




























