ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համար տեսաելույթ է ձայնագրել, հաղորդում է «Ռոսիա 1» հեռուստաալիքը:

Այն կցուցադրվի սեպտեմբերի 22-ին՝ Գլխավոր ասամբլեայի քննարկումների առաջին օրը:

ՄԱԿ-ի ԳԱ գագաթնաժողովը կանցկացվի սեպտեմբերի 22-29-ին: Պուտինը չի մեկնի Նյու Յորք՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետ կապված անբարենպաստ իրավիճակի պատճառով: