Եվրամիության` արտաքին գործերի նախարարների խորհուրդը, որի հերթական նիստը կայանալու է մայիսի 23-ին Բրյուսելում, կարող է որոշում կայացնել Բելառուսի, Իրանի, Լիբիայի եւ Սիրիայի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների ներդրման վերաբերյալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով դիվանագիտական աղբյուրը:
Եվրամիությունը մտադիր է պատժամիջոցները ներդնել մարդու իրավունքների եւ ժողովրդավարական սկզբունքների վիճակի վատթարացման կապակցությամբ, մասնավորապես ընդդիմադիրների հետապնդումների պատճառով:
ԵՄ 27 երկրների ԱԳՆ ղեկավարները նաեւ պատժամիջոցներ են ներդնելու իրանական 100 ընկերությունների դեմ, նաեւ Լիբիայի որոշ նավահանգիստների:




























