Beeline-ը տեղեկացնում է, որ այսօր ճանապարհաշինական աշխատանքների հետեւանքով, որոնք իրականացվում են տարբեր շինարարական ընկերությունների  կողմից, վնասվել են Beeline-ի օպտիկական մալուխները՝ Սեւան-Դիլիջան եւ Աշտարակ-Ապարան հատվածներում, ինչի հետեւանքով անջատվել է Հայաստան մուտք գործող ինտերնետը եւ միջազգային կապուղիները, որի արդյունքում մեր բաժանորդները զրկվել են ինտերնետ կապի հասանելիությունից, ինչպես նաեւ ընկել է կապի որակը Հայաստանի ամբողջ տարածքում: 

Մեր աշխատակիցները գործադրում են բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի այս խնդիրը լուծվի հնարավորինս կարճ ժամկետներում: 

Ցավով պետք է նշենք, որ սա շինարարական կազմակերպությունների անպատասխանատու  վարքագծի առաջին դեպքը չէ, եւ նախկինում էլ մեր բաժանորդները զրկվել են կապի միջոցներից մալուխները վնասելու հետեւանքով: