Իրանի նախագահի հատուկ բանագնաց, Իրանի փոխարտգործնախարար Մոհամադ Ռեզա Շեյբանին ժամանել է Բաքու։

Ինչպես ադրբեջանական Trend գործակալությանն ասել է Ադրբեջանում Իրանի դեսապանատան մամուլի քարտուղար Աբաս Իսքենդերին, երկօրյա այցի ընթացքում Շեյբանին նախատեսում է ադրբեջանական կողմի հետ քննարկել երկկողմ եւ միջազգային  համագործակցությանն առնչվող հարցեր։