Եվրամիության երկրների արտգործնախարարները մայիսի 23-ին Բրյուսելում կայացած հանդիպմանը հավանության են արժանացրել Իրանի եւ Սիրիայի դեմ նոր պատժամիջոցները:
Մարդկանց ցուցակում, ում դեմ ԵՄ-ն մուտք գործելու եւ միջազգային ակտիվների սառեցման պատժամիջոցներ են կիրառվել, հայտնվել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը։ Դամասկոսի դեմ անտարմաբանական պատժամիջոցներ կիրառում է ԱՄՆ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։
Խստացվել են նաեւ Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները։ Անձանց եւ ընկերությունների ցուցակը, որոնց դեմ դրանք կկիրառվեն, ընդլայնվել են հարյուր կետով։ Այս միջոցը կապված է միջուկային ծրագրի առնչությամբ ԵՄ-ի հետ Թեհրանի բանակցություններում առաջընթաց չգրանցելու հետ։




























