Իսլանդական Գրիմսվոտն հրաբխի մոխիրն այսօր կհասնի հյուսիսային Նորվեգիային, իսկ մեկ շաբաթվա ընթացքում կարող է ծածկել Մեծ Բրիտանիան:

Իսլանդիայի մետեոբյուրոյի տվյալներով, մասնագետները դեռ չեն կարող ասել` հրաբխի ժայթքման ուժը կաճի՞, թե` ոչ: Իսլանդիայի Կեֆլավիկ քաղաքի օդանավակայանն արդեն փակ է երկրորդ օրը: Գրիմսվոտն հրաբխի ժայթքումները նախկինում օդանավակայանների աշխատանքի խաթարման չէին հանգեցրել:

Մինչեւ մայիսի 26-ը մոխրի ամպը կարող է հասնել Ֆրանսիա:

Գրիմսվոտնը վերջին անգամ ժայթքել է 2004թ.: Ներկայիս ժայթքումն ամենաուժեղն է եւ կարող է շաբաթներ տեւել: