Վրաստանում ԱՄՆ դեսպան Բասսը երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ կոշտ զրույցից հետո տեղափոխվել է Թբիլիսիի կլինիկաներից մեկը: Նա Սահակաշվիլիից պահանջել է ուժ չկիրառել ընդդիմադիրների դեմ, հաղորդում է «Վզգլյադ» թերթը` վկայակոչելով վրացական «Ասավալի Դասավալին»:

Վրացական թերթի աղբյուրը պնդում է, որ անձամբ է տեսել դեսպանին Տաշքենդի փողոցում գտնվող կլինիկայում:

ԱՄՆ դեսպանատունն առայժմ չի մեկնաբանել այդ տեղեկատվությունը, իսկ կլինիկայում հրաժարվում են հերքել կամ հաստատել տեղեկությունը:

Նշենք, որ մայիսի 22-ին ընդդիմության ակցիան Հանրային հեռուստատեսության շենքի առջեւ ցրվել էր հատուկ նշանակության ուժերի կողմից: Ընդդիմությունը մտադիր է մայիսի 25-ին «ոչնչացնել Սահակաշվիլիի վարչակազմը»: