Մերձմոսկովյան Լիտկարինո քաղաքի բնակչին սպանել են Ռամենսկի մարզի Վերին Մյաչկովո գյուղի եկեղեցու մուտքի մոտ: Ըստ իրավապահների, սպանվածը քաղաքաի Կրիգինն է, ով «քրեական շրջանակներում հայտնի գործարար է»:
Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել:
Ըստ քննության, մայիսի 22-ին, ժամը 9-ի սահմաններում սպանվածն իր «Infinity FX-35» մեքենայով եկել է տաճար` մասնակցելու կրոնական արարողությանը, երբ նա դուրս է եկել մեքենայից, անհայտ անձը հինգ անգամ կրակել է նրա վրա, ինչից հետո գործարարը սպանվել է: Մարդասպանին հաջողվել է թաքնվել։




























