«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը կրկին դատական հայց է ներկայացրել Report.am կայքի դեմ, այս անգամ պատճառը Էդիկ Անդրեասյանի «Երբ ուժով են հիշեցնում մոռացվածի մասին» հոդվածն է, նաեւ ընթերցողների արձագանքները: հայցվորը կարծում է, որ «նյութն ու տարբեր հրապարակումները վիրավորական արտահայտություններ են պարունակում»:
Հայկ Բաբուխանյանը, բացի ներողության եւ փոխհատուցման պահանջներից, նաեւ միջնորդել է դատարանին, որպեսզի արգելեն Report.am կայքում հայցվորի մասին որեւէ նյութ հրապարակելը:
Դատարանը բավարարել է տվյալ միջնորդությունը:
Նշենք, որ Հայկ Բաբուխանյանի նախորդ հայցը Report.am-ի եւ Էդիկ Անդրեասյանի դեմ գտնվում է քննության փուլում: Հայցվորը յուրաքանչյուր պատասխանողից 3-ական միլիոն դրամ է պահանջում:




























