Թուրքիայի Կայսերի քաղաքում հունիս 8-ին ( որոշ տեղեկություններով՝ հունիսի 6-ին) նախատեսվում է ՆԱԲՈՒԿՈ-ի նախագծի իրականացնող երկրների ներկայացուցիչների միջեւ համաձայնագրի ստորագրություն։
Թուրքական Sondakika-ի փոխանցմամբ՝ հունիսի 8-ին Կայսերիում Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզի մասնակցությամբ 6 երկրների ընկերությունները՝ BOTAŞ (Թուրքիա), MOL (Հունգարիա), Transgaz(Ռումինիա), Bulgargaz (Բուլղարիա), OMV(Ավստրիա), RWE(Գերմանիա) կստորագրեն ՆԱԲՈՒԿՈ-ի կառուցման վերաբերյալ համաձայնագիր։
Սակայն ՆԱԲՈՒԿՈ-ին Ադրբեջանի մասնակցության հարցը դեռ լուծում չի ստացել։ Օրեր առաջ Թաներ Յըլդըզը CNNturk-ին տված հարցազրույցում նշել էր, թե նախագծի աղբյուր հանդիսացող երկրները ստիպված են 2011-ին ներկայացնել իրենց առաջարկները։ «Եթե Ադրբեջանի կողմից «ոչ» պատասխան գա, Իրանը, Իրաք եւ Թուրքմենստանը կարող են ավելացվել քննարկումների սեղանին»,-նշել էր թուրք նախարարը։



























