Հայերն ու հույները Թուրքիային վատ հարեւան են համարում: Նման արդյունքներ են ստացվել հարեւան երկրների վրա Թուրքիայի արտաքին քաղաքականության ազդեցության վերաբերյալ հետազոտության արդյունքում: Հետազոտությունն իրականացրել է Ստամբուլի Ֆաթըհ համալսարանը:
Թուրքիային առաջին տեղում նշել են սիրիացիներն ու բուլղարները: Այդ երկրների բնակչության 60 տոկոսը կարծում է, որ Թուրքիան հավասարակշիռ քաղաքականություն է վարում, իսկ Հայաստանն ու Հունաստանը Թուրքիային վատ հարեւան են համարում:
Հետազոտության արդյունքներով, հարցվածների 27 տոկոսը Թուրքիային համարում են տարածաշրջանային նոր ուժ, 13 տոկոսը` Իրանին, նույնքան էլ` Ռուսաստանին: Հունաստանը, թեեւ վատ հարեւան է համարում Թուրքիային, նրան տարածաշրջանային տերություն է դիտարկում:




























