Ադրբեջանում մայիսի 22-ին բողոքի ակցիայի ձերբակալված մասնակիցներին վարչական տույժերի են ենթարկել:

Ինչպես Turan-ին հայտնել է Երիտասարդ ակտիվիստների իրավունքների պաշտպանության կոմիտեի անդամ Ռասուլ Ջաֆարովը, Սաբաիլի շրջանի դատարանը 8 օրով դատել են Աղասիֆ Շաքիրօղլուին, Օրհան Ջարչիեւին, Ջամիլ Հաջիեւին, Էմին Ֆարհադիին:

Նշենք, որ կիրակի մոտ 30 ակտիվիստներ ակցիա են արել Մերձծովյան պողոտայում: Երբ ոստիկանությունը սկսել ցրել նրանց, ակտիվիստները վանկարկել են «պահանջում են Ալիեւի հրաժարականը», «Ազատություն երիտասարդներին»: Հինգ երիտասարդի ձերբակալել են: