Թուրք էմիսարները Կենտրոնական Ասիայում իսլամական ծայրահեղականների են պատրաստում, պնդում են ղրղըզական աղբյուրները:
Ղրղըզստանում աննախադեպ արագությամբ թուրքական մեդրեսեներ են հայտնվում, ինչն անհանգստացնում է շարքային բնակիչներին: Բիշքեկում, Կանտում, Թոքմոք-չույսկում կա 4 մեդրեսե, Օշում, Ուզգենում, Ջալալաբադում եւ Սուզակի շրջանում` 2, Կադամժայի շրջանում 1 մեդրեսե: Դրանք ֆինանսավորվում են թուրք ձեռնարկատերերի կողմից:
90-ականներից սկսած Թուրքիան կրթական հաստատությունների լայն ցանց ունի Ղրղըզստանում, իսկ Բիշքեկում նաեւ` թուրքական համալսարան:
Թուրքերը զբաղվում են պանիսլամիզմի, պանթյուրքիզմի, նեոօսմանիզմի եւ Մեծ Թուրանի գաղափարների տարածմամբ: Ընդ որում, գաղափարական մշակման ողջ գործըթնացն իրականացվում է բանավոր, առանց գրառումների եւ կոնսպեկտների:




























