Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն իր ադրբեջանցի գործընկերոջը` Իլհամ Ալիեւին հրավիրել է մասնակցելու ահաբեկչության դեմ պայքարի հարցերով միջզգային խորհրդաժողովին, որ կայանալու է առաջիկայում Թեհրանում, հաղորդում է IRNA-ն:
Ալիեւին հրավերը փոխանցել է Իրանի նախագահի հատուկ բանագնաց, փոխարտգործնախարար Մոհամմադ Ռեզա Ռաուֆ Շեյբանին:



























