Հայաստանի խորհրդարանի երկրորդ ընթերցմամբ ընդունել է կառավարող կոալիցիայի ներկայացրած ընտրական բարեփոխումների փաթեթը:
Բարեփոխումներով, մասնավորապես, նախատեսվում է ընտրություններից մեկ օր առաջ պարտադիր հրապարակել ընտրողների ընդհանուր թիվը: ԿԸՀ-ն պարտավոր է իր կայքում զետեղել ընտրությունների ընթացքին վերաբերող ողջ տեղեկատվությունը: Նոր փաթեթով պետական եւ տեղական սրահներն անվճար պետք է հատկացվեն նախընտրական քարոզարշավի համար:
Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովն իր դիտողություններն էր ներկայացրել փաթեթի վերաբերյալ, որոնք օրինագծի հեղինակների խոսքով, հակասում են հայաստանի սահմանադրությանը:
Փաստաթուղթը կտրուկ քննադատության էր ենթարկել ՀՅԴ-ն: Արծվիկ Մինասյանը, օրինակ, հայտարարել էր, թե բարեփոխումները հակասում են մարդու հիմնարար իրավունքներին եւ ազատություններին, նաեւ Աստվածաշնչի փիլիսոփայությանը:



























