Microsoft-ի ղեկավար Սթիվ Բալմերը, ելույթ ունենալով Տոկիոյում մայիսի 23-ին, հայտնել է, որ Windows 8 օպերացիոն համակարգը թողարկվելու է 2012թ.:

Բալմերն ասել է, որ Windows-8-ը Windows համակարգերի հաջորդ սերունդն է», նաեւ նկատել է, որ օպերացիոն համակարգն աշխատելու ինչպես համակարգիչների, այնպես էլ պլանշետների վրա:

Ներկայումս գործածվող Windows 7-ը շուկայում հայտնվել է 2009թ. հոկտեմբերին: Բալմերի խոսքով, իերնք մտադիր են 2011թ. վաճառել Windows 7-ի 350 միլիոն օրինակ: