Ուկրաինայում, որը Հայաստան ցորենի հիմնական մատակարարներից մեկն է, այս տարի սպասվում է հացահատիկի բարձր բերք: Ուկրաինայի հացահատիկային ասոցիացիայի նախագահ Վլադիմիր Կլիմենկոն երեկ կայացած ասուլիսում հայտարարել է, որ 2011-12 թ.թ. Ուկրաինան կարտահանի 20 մլն տոննա հացահատիկ: Այդ մասին հաղորդում է РБК-Украина-ն: Կլիմենկոյի խոսքով` սպասվում է 43-48 մլն տոննա բերք:
«Հարկավոր է անհապաղ հանել արտահանման բոլոր սահմանափակումները, քանի որ 3 շաբաթից Օդեսայի մարզում կսկսվի բերքահավաքը… Ու նոր բերքը կսկսի ճնշել գները»,- հայտարարել է Վ. Կլիմենկոն:



























