ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը հունիսի սկզբին կայցելի Հայաստան։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց  վստահելի դիվանագիտական աղբյուրը։

Նշենք, որ  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցչի պաշտոնում Ջեյմս Ապաթուրայի այցը Հարավային Կովկաս մեկ անգամ չէ, որ հետաձգվել է։ Տեղեկացնենք նաեւ, որ հունիսյան այցի շրջանակներում Ապաթուրայը հանդիպումներ կանցկացնի Ադրբեջանում։