Կոմիի շրջկենտրոնից առեւանգել են 16-ամյա Թամարիկ Օզմանյանին: Հարազատները համոզված են, որ աղջկան առեւանգել է նրա սիրահարված փեսացուն: Ինչպես հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան», Կոմիի Պրիզուլյան շրջանի Օբյաչեւո գյուղում մայիսի 23-ի առավոտյան երեք անհայտ անձինք ուժի կիրառմամբ 16-ամյա աղջկան նստեցրել են մեքենան եւ տարել անհայտ ուղղությամբ:

Օզմանյանների ընտանիքին գյուղում գիտեն բոլորը, Թամարիկի ծնողները տեղի չափանիշներով համարվում են ապահովված, զբաղվում են բիզնեսով: Ոստիկանության տվյալներով` աղջկա ընտանիքը եզդիների համայնքին է պատկանում`քրդերի  էթնո-կրոնական խմբին: Աղջկա ծնողները բացառում են, որ իրենց դստերը առեւանգել են հանուն փողի` պնդելով, որ նրան առեւանգել են որպես հարսնացու:

Իսկ այ Հայ ազգային–մշակութային ինքնավարության ղեկավար Մնացական Նիկողոսյանը կարծում է, որ աղջիկ-հարսնացուի առեւանգման վարկածը քիչ հավանական է: «Հայերի եւ մի քանի այլ ազգերի մոտ նման սովորություն նախկինում եղել է, այն էլ գյուղական վայրերում, սակայն ժամանակակից աշխարհում նման սովորություն չկա: Իսկ այն, որ հայերը աղջկան առեւանգել են Ռուսաստանում, դա բնավ ծիծաղելի չէ: Հնարավոր է` աղջիկը ծանոթ է եղել նշված մարդկանց հետ եւ սեփական կամքով հեռացել է իր ընկերների հետ»,-կարծիք է հայտնել Մնացական Նիկողոսյանը:

ՌԴ Կոմիի հանրապետության հետաքննչական կոմիտեի կարեւորագույն գործերով  բաժնում հարուցվել է քրեական գործ` ՌԴ ՔՕ 126 հոդվածի հատկանիշներով` անչափահասի առեւանգում: Նշված հոդվածը նախատեսում է 4-15 տարի ազատազրկում: