Գեղարքունիքի մարզում այսօր` մայիսի 24-ի առավոտյան ժամը 09:45-ի սահմաններում, տեղի է ունեցել ավտովթար` մահվան ելքով:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի բնակիչ, 24-ամյա Միքայել Մարգարյանը վարելով ԶԻԼ-130 մակնիշի 06ԼՕ 741 համարանիշի ավտոմեքենան, Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 81-րդ կմ-ում շրջվել է:
Վթարի հետեւանքով, ուղեւոր, նույն գյուղի բնակիչ 34-ամյա Մարինե Գրիգորյանը տեղում մահացել է: Մյուս ուղեւորներ` 46-ամյա Գոհար Կիրակոսյանը, 16-ամյա Կարեն Կիրակոսյանը (նույն գյուղի 10-րդ դասարանի աշակերտ), 48-ամյա Ջիվան Մարգարյանը եւ 36-ամյա Արփինե Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունիի քաղաքային հիվանդանոց:
Դեպքի վայր ` մեկնել ոստիկանության Մարտունիի բաժնի օպերատիվ-քննչական խումբը` բաժնի պետ Գուրգեն Գինոյանի գլխավորությամբ: Այնտեղ են եղել նաեւ Ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները` հրամանատար Ղալումյանի գլխավորությամբ:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Մարտունիի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:




























