Երկուշաբթի առավոտյան ամենատարածված կրիպտոարժույթ բիթքոինի արժեքը չափավոր աճում է, վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «Փրայմը»։

CoinMarketCap պորտալի տեղեկությունների համաձայն, որը միջին գինը հաշվարկում է  ըստ ավելի քան 20 բորսաների, բիթքոինը թանկանում է 0,68 տոկոսով՝ հասնելով մինչեւ 10 646 դոլարի։ Կրիպտոարժույթների վաճառքի ծավալով ամենախոշոր Binance բորսայում բիթքոինի գինն աճում է 0,22 տոկոսով՝ հասնելով մինչեւ 10 639 դոլարի։

Բիթքոինին բաժին է ընկնում կրիպտոարժույթների ամբողջ գլոբալ շուկայի 57,8 տըոկոսը։