Պաշտպանության բանակը ոչ միայն այդ ուղղությամբ, այլեւ շփման գծի ողջ երկայնքով շարունակում է յուրաքանչյուր սանտիմետր հողի համար կենաց ու մահվան պայքար մղել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Սիրելի ՛ հայրենակիցներ

Վաղ առավոտյան եղել եմ առաջնագծի հարավային թեւում: Տեղում ծանոթացել եմ իրավիճակին, հրամանատարության հետ քննարկել անելիքները: Տղաների մարտական ոգին ու հաղթանակի հանդեպ վստահ տրամադրությունները միայն վարակիչ են:

Պաշտպանության բանակը ոչ միայն այդ ուղղությամբ, այլեւ շփման գծի ողջ երկայնքով շարունակում է յուրաքանչյուր սանտիմետր հողի համար կենաց ու մահվան պայքար մղել: Թշնամուն ջախջախելու մեր ջանքերն անկասկած պսակվելու են հաջողությամբ:

Փա ՛ռք հայոց բանակին».- գրել է Հարությունյանը։