ՆԱՏՕ-ն մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղ բնակիչների մահվան կապակցությամբ եւ կոչ է անում դադարեցնել կրակն ու սկսկել բանակցությունները: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հաղորդում է ՌԱԻ Նովոստին:
Ստոլտենբերգն աշխատանքային այցով Անկարայում է: Նա բանակցություններ է վարել Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուի հետ: Ակնկալվում է, որ նա կհանդիպի Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ:
«Մեզ շատ է մտահոգում ԼՂ-ում իրավիճակը: Մենք տեսնում ենք, որ խաղաղ բնակիչներ են զոհվում: Այդ հակամարտությունը ռիսկեր է պարունակում բոլոր ուղղություններով, այդ թվում՝ էներգետիկայի: Դա շատ վտանգավոր իրավիճակ է ողջ տարածաշրջանի, այդ թվում նաեւ դաշինքի անդամների համար: կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել պատրեազմն ու նստել բանակցությունների սեղանի շուրջ»,-ասել է Ստոլտենբերգը:





























