Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, կենտրոնական հավաքակայանում կամավորագրվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Աշոտ Փաշինյանը։
«Հենց նոր կամավորագրվեցի կենտրոնական հավաքակայանում:
Համածառայակից ընկերներ ջան, եկելա մեր հերթը մատուցելու հայրենիքին մեր ծառայությունները»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Աշոտ Փաշինյանը բանակից զորացրվել էր 2020 թվականի հուլիսի 9-ին։
Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում մարտակոչով դիմել էր վերջին մեկ տարում բանակից զորացրված քաղաքացիներին։
Նա հորդորել էր նրանց ներկայանալ կենտրոնական հավաքակայան եւ զինվորագրվել հայոց բանակին։





























