Հայաստանը չէր կարող հարվածել Մինգեչաուրին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել:
Տեսանյութում նշվում է, որ մեծաքանակ կորուստները կոծկելու համար եւ ստեղծված պարտվողական իրավիճակով պայմանավորված Ադրբեջանն ամեն կերպ փորձում է իր հանրության ուշադրությունը շեղել ու սադրել՝ տարածելով կեղծ լուսանկարներ ու տեղեկություններ:
Տեսանյութում ներկայացվում է Ադրբեջանի նախագահի օգնականի տարածած լուսանկարը, եւ նշվում է, որ նա հայտարարել է, թե ՀՀ տարածքից հրթիռային հարված են հասցրել Մինգեչուրի էներգաբլոկների ուղղությամբ: Հայկական կողմը հերքել է եւ նշել, որ ՀՀ տարածքից որեւէ կրակ չի եղել Ադրբեջանի ուղղությամբ:
Մասնագետները նշում են, որ ՀՀ տարածքից մինչեւ Մինգեչաուր 108 կմ է, ինչը նշանակում է, որ հնարավոր չի ՀՀ տարածքից «Սմերչ» հրթիռային կամակարգով հարվածել Մինգեչաուրին: «Քանի որ ինքը հավասարակշռությունից դուրս է գալիս, մարտական մասն անջատվում է, ինքը չի կարող այսպես ընկնել, խրվել: Սա միայն շարժիչային մասն է»,-ասում է մասնագետը՝ հավելելով, որ լուսանկարում երեւում է, որ ասֆալտն անգամ չի ուռել«Եթե հրթիռը պայթել է եւ սա շարժիչային մասն են ցույց տալիս, շարժիչային մասն էլ այսպիսի հետեւանքներ չի լինում: Այսինքն մարտագլխիկը պետք է ցույց տան, թե որտեղ է ընկել եւ ինչ վնասներ է հասցրել»:











