Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Հալիբաֆը մտահոգություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում էսկալացիայի կապակցությամբ՝ նշելով, որ կենսականորեն կարեւոր է փորձել դադարեցնել հակամարտությունը եւ կողմերին համոզել լուծել խնդիրը երկխոսության միջոցով: Այս մասին նա հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ զրույցի ընթացքում, հաղորդում է Mehr-ը:

«Ինպես Իրանը, Ռուսաստանը եւս կարծում է, որ այս հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ երկխոսության եւ բանակցությունների միջոցով»,- նշել է Վոլոդինը:

Ռուսաստանի, Իրանի, Աֆղանստանի, Թուրքիայի եւ Չինաստանի խորհրդարանների խոսնակների՝ ահաբեկչության դեմ պայքարի թեմայով համաժողովը տեղի կունենա 2021 թվականի մայիսին՝ Սոչիում: