Իրանն ավելացնում է ցածր հարստացված ուրանի արտադրության ծավալները: Այդ մասին ասվում է ՄԱԳԱՏԵ-ի զեկույցում, որ ներկայացվել է երեկ Վիեննայում:

Ըստ զեկույցի, իրանական ուրանի պաշարները մայիսին կազմել են 4,1 տոննա` փետրվարի համեմատ աճելով 0,5 տոննայով:

ԱՄՆ-ը եւ ԵՄ երկրները Իրանում կասկածում են ատոմային ռումբ ստեղծելու ցանկության մեջ: