Արցախը խաղաղություն չի խնդրի: Այս պատերազմը սկսվել է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից: Այս մասին հոկտեմբերի 6-ին կայացած ճեպազրույցին հայտարարեց Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:

«Կարծում եմ` մեր հարեւան բարեկամ գերտերությունները հասկանում են, որ սա Արցախի հարցը չէ: Այդ Էրդողանն է ուզում իր քիթը խոթել Կովկասի մեջ: Մեր հարեւան գերտերությունները հստակ հասկանում են, որ սա պատերազմ չէ Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների միջեւ:

Պատերազմը նոր մակարդակի է հասնում, եւ նրանք պետք է մտահոգվեն իրենց շահերի մասին: Կորցնելով հայկական աշխարհն այս տարածաշրջանում` նրանք կկորցնեն իրենց ազդեցությունն Անդրկովկասում:

Թուրքիան առաջ է մղում Մեծ Թուրանի ծրագիրը: Բայց ես համոզված եմ, որ Էրդողանի վրա շուտով ճնշում կգործադրվի: Իրականում պատժամիջոցներն արդեն պետք է կիրառված լինեին: Էրդողանի հայտարարությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, ոչ միայն ցինիկ են, այլեւ հուշում են, որ նա հիվանդ մարդ է»,- ասաց Թովմասյանը: