Ղրղըզստանում բախումների արդյունքում տուժած ուժայինների թիվը հասել է 190-ի, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Խոշտանգումների կանխարգելման կենտրոնում:
«Նրանցից վեցը գտնվում են ծանր վիճակում»,- հավելել է գործակալության զրուցակիցը` նշելով, որ ցուցարարները ջարդուփշուր են արել ՆԳՆ վեց հատուկ ավտոմեքենա եւ այրել են եւս չորսը:
Երեկ երկրում խորհրդարանական ընտրություններ են անցկացվել: Նախնական տվյալների համաձայն` խորհրդարան են մտնում «Բիրիմդիք» (ձայների 24.52 տոկոսը) եւ «Մեկենիմ Կիրգիզստան» (23.89 տոկոս) իշխանական կուսակցությունները, ինչպես նաեւ կենտրոնամետ «Կիրգիզստան» (8.73 տոկոս) եւ «Բութուն Կիրգիզստան» (7.11 տոկոս) կուսակցությունները:
Պարտված կուսակցությունների կողմնակիցները փողոց են դուրս եկել: Դրանցից մեկը` «Ղրղզստանի սոցիալ-դեմոկրատները» կուսակցությունը, գլխավորում է Սեյիթբեկ Աթամբաեւը` նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի որդին: Ցուցարարները պահանջում են չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները եւ կրկին քվեարկություն անցկացնել:
Երեկոյան բախումներ էին սկսվել ուժայինների հետ: Արդյունքում, առողջապահության նախարարության տվյալներով, 590 մարդ է վիրավորվել է, մեկը մահացել է:











