2020-ին ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիր են դարձել Ռոջեր Փենռոուզը, Ռայնհարդ Հենցելը եւ Անդրեա Գեզը: Փենրոուզը մրցանակի է արժանացել հայտնաբերման համար, որ սեւ խոռոչների առաջացումը հարաբերականության ընդհանուր տեսության հուսալի կանխատեսումն է, իսկ Հենզելն ու Գեզը` Ծիր կաթինի կենտրոնում գերծավալուն կոմպակտ օբյեկտի հայտնաբերելու համար, պատմել է Նոբելյան կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

2020 թվականին մրցանակաբաշխություն չի լինի. մեդալներն ու դիպլոմները դափնեկիրներին կհանձնվեն կամ տարբեր երկրներում Շվեդիայի դեսպանատների աշխատակիցների, կամ նախորդ մրցանակների դափնեկիրների կողմից: Բացի այդ, դափնեկիրները 10 միլիոն կրոն գումար կստանան:

Անցյալ տարի մրցանակը ստացավ կանադացի տիեզերաբան Զեյմս Փիբլզը` «ֆիզիկական տիեզերաբանության ոլորտում տեսական հայտնագործությունների համար», ինչպես նաեւ` աստղաֆիզիկոս Միշել Մայորը եւ աստղագետ Դիդյե Քելոն` «արեւանման աստղի ուղեծրում էկզոմոլորակի հայտնաբերման համար»: