Ալի Լարիջանին վերընտրվել է Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնում:

Նրա օգտին քվեարկել են խորհրդարանի 244 պատգամավորներից 212-ը, հաղորդում է IRNA գործակալությունը:

Համաձայն Իրանի խորհրդարանի ներքին կանոնադրության, նախագահն ու նախագահության անդամներն ընտրվում են ամեն տարի: Լարիջանին զբաղեցնում է այդ պաշտոնը 2008թ. մայիսի 28-ից: Նա նաեւ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն է եղել 2005-2007 թվականներին: