ՊԲ հուժկու հարվածների արդյունքում, թշնամին ունի կենդանի ուժի եւ զինտեխնիկայի զգալի կորուստներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«ՊԲ հուժկու հարվածների արդյունքում, թշնամին ունի կենդանի ուժի եւ զինտեխնիկայի զգալի կորուստներ։ Իսկ ժամեր առաջ առաջնագծի հարավային թեւով ձեռնարկած լայնամասշտաբ գրոհը վերջին ապարդյուն փորձերն են ինչ-որ արդյունքի հասնելու համար։

Ամուր ենք կանգնած»,- գրել է Պողոսյանը։

Ավելի վաղ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ այսօր կեսօրին մոտ Ադրբեջանի զինված ուժերը, մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր և հրետանի, լայնամասշտաբ գրոհ են սկսել Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ: