ԱՄՆ դատարանը Իրանին պարտավորեցրել է 1,45 միլիարդ դոլար վճարել Իրանում անհայտ կորած, ՀԴԲ նախկին գործակալի ընտանիքին: Ենթադրվում է, որ Իրանի իշխանությունները ԿՀՎ գաղտնի առաքելության ընթացքում նրան ձերբակալել են իրանական Կիշ կղզում, հայտնում է Telegraph-ը:

58-ամյա Ռոբերտ Լեւինսոնը, ով Կիշ կղզում անհետացել էր 2007-ի մարտին, իր ընտանիքի եւ ԱՄՆ կառավարության ենթադրության համաձայն, մահացել է իրանական բանտում՝ 71 կամ 72 տարեկան հասակում:

ԱՄՆ շրջանային դատավոր Թիմոթի Քելլին նրա ընտանիքին 107 միլիոն դոլար վնասի փոխհատուցում եւ 1.3 միլիարդ դոլար տուգանք վճարելու որոշում է կայացրել: