Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը չի բացառում, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության արդյունք կարող է դառնալ ՌԴ-ի եւ Թուրքիայի հարաբերությունների ամրապնդումը: Այս մասին նա հայտարարել է երեքշաբթի օրը՝ ելույթ ունենալով Բրիտանական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Աշխարհաքաղաքական դիրքորոշումների համար պայքար է ընթանում: Կարծում եմ, որ չնայած ՆԱՏՕ-ում մեր թուրք գործընկերների պահվածքը երբեմն հիասթափեցնող է, մենք պետք է շատ զգույշ լինենք այն ռիսկի հանդեպ, որ Թուրքիան Ռուսաստանի գիրկն է ընկնում»,- ասել է արտգործնախարարը՝ հավելելով, որ հակամարտությունը «բազմաթիվ ռազմավարական հետեւանքներ» ունի:





























